Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի հետաքննող ոստիկան Սիմոն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, այս տարվա ապրիլի 15-ին իրենց իսկ բաժանմունքի դիմաց՝ Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը թաքցնելու մեջ, որի հետեւանքով մահացել էր 17 -ամյա Տիգրան Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ Տիգրանին դաժանաբար ծեծի էին ենթարկել չորս երիտասարդներ, նրանցից մեկի սիրած աղջկան «Օդնոկլասնիկով» «Գնա, ես քո…» գրելու համար: Երեկ դատավոր Հարություն Մովսիսյանը քննեց վկաներին, որոնց մեջ էին ինչպես երեւանցի ոստիկաններ, այնպես էլ Գյումրիի շտապբուժօգնության կայանի բուժակ Վարսիկ Մուրադյանն ու «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Խումարյանը: Դատավորի՝ 33 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքրոջն ուղղված այն հարցին, թե՝ Տիգրանին զննելիս ձեր մեջ կասկած չառաջացա՞վ, որ նրան ծեծել են, վերջինս միայն պնդում էր, որ տղայի ինքնազգացողությունը լավ էր:
Մանրամասները՝ վաղվա համարում: