Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԹՈՇԱԿ՝ 2011-ԻՆ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցները սոցիալական վճարումների ապահովմանն այս տարի չեն ուղղվել, քանի որ բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ծախսերն իրականացվեն բյուջեի հաշվին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա վստահեցմամբ, այդ վարկային միջոցները կենսաթոշակային ծախսերի համար չեն օգտագործվելու նաեւ 2010 թվականին։ Ըստ Վ. Խաչիկյանի՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը կանգ է առնում եւ նկատվում է, որ 2010-ին Հայաստանը կունենա 1-2% տնտեսական աճ։ Պրն Խաչիկյանի ներկայացմամբ՝ չնայած ճգնաժամը մեր երկրի տնտեսության եւ բյուջետային մուտքերի վրա բացասական ազդեցություն ունեցել է, սակայն առ այսօր կենսաթոշակների վճարման հետ կապված որեւէ լարվածություն Հայաստանում չի առաջացել: Ըստ պաշտոնյայի՝ տնտեսական ճգնաժամը միայն ազդել է կենսաթոշակային բարեփոխումների վրա. «Այդ բարեփոխումներն առնվազն մեկ տարով կհետաձգվեն. կենսաթոշակի ապահովման կուտակային ձեւին Հայաստանը ամբողջությամբ կանցնի 2011 թվականին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել