Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ՄԵՂՔԸ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սահմանվեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. նախ կհարցաքննվի Կենտրոնի ոստիկանությունից տուժող ճանաչված Վազգեն Դաբաղյանը, ապա «Մարտի 1-2»-ի գործով վկաները, եւ վերջում՝ Նիկոլ Փաշինյանը: Վ. Դաբաղյանը տուժող է ճանաչվել 2007 թվականի հոկտեմբերի 23-ի՝ «Երթի գործով»: Նա երեկ ցուցմունք տվեց, թե ինչպես է «Ուրարտու» խանութի մոտ հանդիպել երթի դուրս եկած երիտասարդների, թե ինչպես է Նիկոլը հարվածել իր աջ ոտքին, թե ինչու ինքը բուժօգնության չի դիմել:

Նիկոլ Փաշինյանն իր պաշտպան Լուսինե Սահակյանի հետ միասին փորձեց հստակեցնել, թե ինչում է կոնկրետ մեղադրվում: Մասնավորապես, մարտի 1-2-ին ո՞վ է բաժանել զենքը, ո՞ւմ գործողությունների հետեւանքով է զոհվել տասը մարդ, եթե Նիկոլի գործողություններից են զոհվել նրանք, ապա ո՞ւր են կամ ինչո՞ւ այս գործով չեն ներգրավված 10 տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, կամ «Մարտի 1»-ի գործով 178 մարմնական վնասվածքներ ստացածների հետ ի՞նչ կապ ունի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Երեկ ոստիկանության բաժին տարան դատարանի բակում գտնվող Սարգիս Խաչատրյանին ու Սարգիս Գեւորգյանին: Նրանք դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնում էին իրենց հետ բերած թմբուկների միջոցով: Թմբուկը փրկելու փորձ արած Աստղիկ Աղեկյանին ոստիկանները քաշքշեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել