Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարն սկսվում է նախ մարզիկի ներսում

Հոկտեմբեր 24,2009 00:00

\"\"

Յուրաքանչյուր մարզիկ իր մրցելույթը կատարել սկսում է յուրովի: Օրինակ՝ աթլետիկայում, ասենք, ցատկորդները, որ արդեն կանգնել են մեկնարկային գծի վրա:

Մարզասերներն անպայման նկատած կլինեն, որ նրանք կանգնած տեղում անընդհատ հետ ու առաջ են անում, սեւեռուն հայացքով նայում վազքուղուն ու ցատկափոսին: Այդպես՝ մարզիկը տրամադրվում է, մտովի մի քանի անգամ անցնում վազքատարածությունը, նշագծից հրվում եւ վայրէջք կատարում ավազի մեջ: Առանց դրա հնարավոր չէ: Նա վարժությունը կատարելու համար իրեն հատկացված այդ վայրկյանների ընթացքում մտքում միլիմետրերի ու ակնթարթների ճշգրտությամբ հաշվարկում է իր ամեն մի քայլը, դրա բացվածքը, շարժումները: Այդպես է բոլոր մարզաձեւերում:

Այս առումով հետաքրքիր են ծանրորդները, որոնց կռիվը մի քանի տասնյակ կիլոգրամանոց երկաթի հետ է: Մրցահարթակում ծանրորդը սկսում է իրեն տրամադրել պայքարի, ինքն իր մեջ ինչ-որ բաներ խոսում, հաճախ նաեւ՝ ճչում, որը կարող է լինել աղոթք, անգամ հայհոյանք՝ սառը «մրցակցին»: Այնուհետեւ մոտենում է, բռնում ձողը, սկսում մատներով այն անշտապ հավաքել բռի մեջ՝ շոշափելով ամեն մի միլիմետրը: Ծանրորդն այդ ընթացքում նույնպես մտքի մեջ մի քանի անգամ կատարում է վարժությունը ու այդ ժամանակ նրա դեմքին, ինչպես երեւում է լուսանկարներում, դաջված է լինում ներքին ամբողջ լարվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել