Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 24,2009 00:00

«Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հ/կ-ն գործում է 2004 թ. հունիսից: Կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար իրականացրել է մի շարք միջոցառումներ (թռչնի բների գունազարդում եւ տեղադրում, մկրտություններ, հանդիպումներ հոգեւոր եւ հասարակության կողմից սիրված այրերի հետ, հանդիպում շոու-բիզնեսի աստղերի հետ եւ այլն): 2009թ. հունիսից էլ հ/կ-ն իրականացնում է «Բարեկամության ծառեր» ծրագիրը, ինչի առիթով ստեղծվել է խորհուրդ: Կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանը տեղեկացրեց, որ այդ խորհրդում ընդգրկված են քաղցկեղից բուժված եւ բուժվող երեխաներ, ծնողներ, հոգեբաններ, բժիշկներ, երեխաների խնդիրներով եւ կարիքներով մտահոգ անձինք: Խորհրդի նպատակն այն է, որ մասնակիցները հսկեն հանգանակություններից կատարված ծախսերը, ինչպես նաեւ հանդես գան առաջարկներով եւ մասնակից լինեն ծրագրի իրականացմանը: Ծրագրին կից ստեղծվել է հաշվեհամար. «ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ» 23800. 19957660300:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել