Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն էլ սկսեցին հաղթանակով

Հոկտեմբեր 24,2009 00:00

\"\"Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 17-րդ թիմային առաջնությունը: Հայաստանի երկու հավաքականներն էլ մեկնարկային տուրում հաղթեցին մրցակիցներին: Մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով առավելության հասան իտալուհիների նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղացին, իսկ մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց Լիլիթ Մկրտչյանը: Երեկ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սանուհիներն ուժերը չափում էին Սլովենիայի հետ, որն առաջին տուրում 4:0 «չոր» հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի թիմի նկատմամբ:

Տղաների մրցապայքարում ՀՀ հավաքականը պարտության մատնեց Դանիայի ընտրանուն՝ 3:1: Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը որոշել էր առայժմ հանգիստ տալ մեր առաջատարին՝ Լեւոն Արոնյանին: Առաջին խաղատախտակի առջեւ նրան փոխարինել էր Վլադիմիր Հակոբյանը: Նա եւ Գաբրիել Սարգսյանը, վաստակեցին կեսական միավոր: Դրա փոխարեն վերելքով հանդես եկան երիտասարդներ Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը:

2-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Ռումինիան էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել