Արգենտինայի Պուերտա Մադրին քաղաքում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի տղաների 48-րդ եւ աղջիկների 27-րդ առաջնություններում մեր հանրապետությունը ներկայացնող Ավետիք Գրիգորյանն ու Աննա Հայրապետյանը մեկնարկը տոնեցին հաղթանակներով: Ավետիքը առաջին տուրում պարտության մատնեց արգենտինացի Հերման Կատելլիին, իսկ Աննան առավելության հասավ տանտիրուհիներից Նանսի Ֆլորենսի նկատմամբ: Արգենտինայում չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար պայքարում են 48 տղա, որից 18-ը կրում է գրոսմայստերի կոչում, եւ 27 աղջիկ: