Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Հալիկիդիկիում (Հունաստան) անցկացված շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 80-րդ համաժողովում որոշվել է աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտն անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մեկնարկը տրվելու է 2010 թվականի ապրիլի 5-ին: Մրցամարտի մրցանակային ֆոնդը 2 մլն եվրո է: