Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊՅԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Վերջին անգամ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը ելույթ է ունեցել Երեւանում 1998թ.՝ Լորիս Ճգնավորյանի հրավերով: Եվ ահա 11 տարի անց, այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա Վ. Պապյանի համերգը: Դաշնակահարին նվագակցելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Ես Երեւան եմ ժամանել երեք օր առաջ: Երեւանի կեսը չեմ ճանաչում, կարծես նոր եմ ծանոթանում… փոփոխությունները լավ ուղղությամբ են կատարվել»,- ըստ tert.am-ի, նշել է Վ. Պապյանը երեկվա ասուլիսի ժամանակ:

Երաժիշտը նաեւ դրական առաջընթաց է նկատել մայրաքաղաքի մշակութային կյանքում. «Ես լուրջ առաջընթաց եմ նկատում, չէի սպասում. փառատոների եւ տարբեր մշակութային միջոցառումների թիվն աճել է»: Պապյանի համերգը եզրափակում է Վերադարձի դասական երաժշտության 3-րդ փառատոնը: Tert.am-ի թղթակիցը հետաքրքրվել է նաեւ հնարավոր նախագծերով՝ կապված Հայաստանի հետ: «Ես Հարավային պողոտա կկառուցեի»,- հումորով նշել է Պապյանը՝ հավելելով, որ ծրագրերի հետ կապված հարցը բարդ է, քանի որ շատ պարտականություններ ունի: Միեւնույն ժամանակ, չի բացառել համերգի հավանականությունը՝ Երեւանում հրավիրված նվագախմբի հետ: Ի դեպ, նա վերջերս նշանակվել է Ղազախստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել