2001-ին ստեղծված «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձեւավորմանը: Նրա հիմնադրման առաջին իսկ տարում կազմակերպվեց նաեւ «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, որը այս տարի անցկացվում է 9-րդ անգամ: «Նռան հատիկի» մարզային առաջին փուլին (2009թ. ապրիլի 1-հուլիսի 1) մասնակցության հայտ էր ներկայացրել 32 թատերախումբ: Հանրապետական՝ երկրորդ փուլն էլ կմեկնարկի հոկտեմբերի 24-ից: Փառատոնին մասնակցում է թատերախումբ, որից 12-ը՝ առաջին անգամ: «Նռան հատիկը» նվիրված է Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենանա Հ. Թումանյանի թանգարանում: