Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովը ստուգում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի՝ այս տարվա մայիսից անհետ կորելու եւ Ադրբեջանում գտնվելու տեղեկությունները: «Նրա Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ տեղեկություններն առայժմ չեն հաստատվել, սակայն մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա Ադրբեջանում գերության մեջ է: Ներկայում մենք ստուգում ենք նրա գտնվելու վայրի վերաբերյալ չհաստատված տեղեկատվությունը»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ա. Կապրիելյանը:

Այս տարի Ադրբեջանում գերության մեջ են հայտնվել 6 զինապարտներ. Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը, Վարդեւան Սարգսյանը, նորակոչիկներ Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանը: Վերջին գերին, որը հուլիսի 14-ին է հայտնվել ադրբեջանական կողմում՝ Կարեն Հարությունյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել