ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում 2009թ. հոկտեմբերի 12-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 26 լիտր ոգելից խմիչք, որից 21 լիտրը՝ ինքնաշեն, 85 բջջային հեռախոս եւ 147 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 1 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունից քրեակատարողական հիմնարկ է վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 1 դատապարտյալ: