Երեկ ավարտվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունների ժամկետը, եւ նա
չի վերանշանակվել իր պաշտոնին:
ՀՀ նախագահի հրամանագրով հանձնաժողովի նախագահի պաշտոնում է նշանակվել
37-ամյա Դավիթ Հարությունյանը, որը մինչ այդ աշխատել է որպես վարչապետի օգնական:
Իսկ Աշոտ Շահնազարյանին, «Առավոտի» տեղեկություններով, ավելի բարձր պաշտոն է սպասում: