Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ «ԺԻԼԵՏՆԵՐՈՎ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Մոտ ապագայում Բելառուսում կներդրվեն փողոցային զանգվածային, այդ թվում՝ չարտոնված ակցիաների ժամանակ ոստիկանության եւ մամուլի աշխատանքը կարգավորող նոր կանոններ: Հիշեցնենք, որ այդպիսի ակցիաներ Բելառուսում կազմակերպում են հիմնականում ընդդիմադիր ուժերը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ նոր կանոնների համաձայն՝ որոշ ոստիկաններ կկրեն երկնագույն կամ կարմիր կիսաբաճկոններ, համապատասխանաբար՝ լրագրողների եւ ակցիայի մասնակիցների հետ աշխատելու համար: Բելառուսի ՆԳ նախարարի տեղակալ Եվգենի Պոլուդենը հայտարարել է, թե ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերով դիմել երկնագույն կիսաբաճկոններ կրող, այսպես կոչված՝ պրես-սպաներին: ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ լրագրողների հետ աշխատանքի կանոնների մշակման հարցում բելառուս ոստիկանները հենվել են գերմանացի իրենց գործընկերների փորձառության վրա: Ավելի վաղ Եվրամիության անդամ երկրների որոշ դեսպաններ հայտարարություններ էին արել, թե Բելառուսում ընդդիմության չարտոնված ակցիաների ժամանակ ոստիկանները «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խանգարել են աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել