Tert.am-ի տվյալներով՝ խոզի գրիպը շարունակում է արագորեն տարածվել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խոզի գրիպի համաճարակի պատճառով մեկ դպրոց էր փակվել։ Այս շաբաթ Ստամբուլի տասը դպրոցներում խոզի գրիպով վարակված աշակերտներ են հայտնաբերվել։ 16 աշակերտ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, հաղորդում է «Cumhurriyet»-ը։ Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ ամեն դեպքում խուճապի պատճառ չկա, որովհետեւ իրավիճակը գտնվում է բժիշկների հսկողության տակ։