Aysor.am կայքէջը, հղում կատարելով ITAR-TASS-ին, գրում է, թե Տիեզերքի խորքերում եւս մեկ մոլորակի վրա հայտնաբերվել են կյանքի բեղմնավորման համար անհրաժեշտ մոլեկուլներ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) ռեակտիվ շարժման լաբորատորիայի հետազոտող Մարկ Սուեյնը: Նրա խոսքերով, գազանման մոլորակը, որը չափերով գերազանցում է Յուպիտերը, պտտվում է վառ աստղի շուրջը, որը գտնվում է մեզնից մոտ 150 լուսային տարի հեռավորության վրա՝ Պեգաս համաստեղությունում: Նրան տվել են Էյչ-Դի-209458bi անվանումը: Այն հաջողվել է գտնել «Հաբբլ» եւ «Սպիտցեր» օրբիտային հեռադիտակների օգնությամբ, որոնք հագեցած են ինֆրակարմիր սպեկտրաչափերով: