Panorama.am-ը «The Times»-ից մեջբերում է արել, որից պարզվում է, որ Թուրքմենիան փորձում է Թուրքմենբաշի քաղաքից ոչ հեռու աշխարհի ամենալավ առողջարանային հանգստավայրը ստեղծել, որը կկոչվի երկրի «էքսցենտրիկ նախկին բռնապետի» անունով: Թերթի տվյալների համաձայն՝ 5 միլիոնանոց նախագծի առաջին քայլերից էր Կասպից ծովի ափին գտնվող «Ավազա» տուրիստական գոտում 6 հյուրանոցների կառուցումը: Թուրքմենիայի նախկին ղեկավարները, նշում է «The Times»-ը, ամեն կերպ փորձել են փակել երկիրը: Սակայն ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկիրը պետք է դառնա «զբոսաշրջիկներին ձգող մագնիս»: Զբոսաշրջության տարածքում նախատեսվում է արհեստական գետ ստեղծել եւ շուրջ 60 հյուրանոց կառուցել: