Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"Ռուսական կողմը որոշել է սառեցնել Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին այդ երկրի հետ ավելի վաղ համաձայնեցված գործարքը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ որոշումը քաղաքական մոտիվներ ունի եւ վերանայվել է՝ չնայած այն բանի, որ, որոշ տվյալներով, Թեհրանը մատակարարվող զենքի համար արդեն ավանս էր վճարել: Կրեմլում հույս ունեն, որ այդ քայլը ոչ մի լուրջ հետեւանք չի առաջացնի Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների համատեքստում: Փոխարենը, «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթի մատուցմամբ, պաշտպանական համակարգի երկու տարբեր աղբյուրներ կարծիք են հայտնել, թե մերժման արդյունքում Ռուսաստանը կկորցնի իրանական շուկան եւ երկար ժամանակով: C-300 թվով հինգ համակարգեր Իրանին վաճառելու մասին պայմանագիրը, որն արժեր մոտ 1 մլրդ դոլար, կնքվել էր 2007թ.-ին: Այդ ժամանակներից ի վեր ե՛ւ Իսրայելը, ե՛ւ ԱՄՆ-ն բազմիցս էին դիմել Ռուսաստանին՝ այդ խոշոր գործարքից հրաժարվելու կոչով՝ զգուշանալով այդ երկրների դեմ ուղղված Իրանի հնարավոր ագրեսիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել