Բրիտանացի հազարավոր փոստատարներ 48-ժամյա գործադուլ են սկսել: «BBC»-ի փոխանցմամբ, Բրիտանիայի թագավորական փոստի աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Արհմիության ավելի քան 120 հազար անդամներ նախատեսում են երկու օր աշխատանքի դուրս չգալ՝ փորձելով դրանով հասնել աշխատավարձի բարձրացման եւ աշխատատեղերի պահպանման: Մինչդեռ իշխանությունները մտածում են ընդհանրապես փոստերի վերակազմակերպման մասին, հայտարարելով, թե վերջին մի քանի տարիներին դրանք չեն կարողանում իրենց գործառույթներն արդյունավետորեն կատարել, ինչի արդյունքում ավելի շատ բրիտանացիներ սկսել են նախընտրել էլեկտրոնային փոստային ծառայությունները: