Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելա-իրանյան գաղտնի հանդիպումնե՞ր են եղել

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"Իսրայելն ու Իրանը վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ բանակցություններ են վարել միջուկային հիմնախնդիրների շուրջ, «BBC»-ի մատուցմամբ, պնդել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները: Վերջիններիս ասելով, սեպտեմբերի 29-30-ը Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովի ժամանակ ատոմային էներգիայի իսրայելյան հանձնաժողովի ղեկավարներից մեկը մի քանի փակ հանդիպումներ է ունեցել իրանցի դիվանագետների հետ: Այդուհանդերձ, «BBC»-ի աղբյուրները բանակցությունների որեւէ մանրամասնություն չեն բացահայտել, բայց Իսրայելում լույս տեսնող «Գաարեց» թերթը փոխանցել է, որ իսրայելական կողմից հանդիպմանը, որը, ի դեպ, որեւէ արդյունք չի գրանցել, մասնակցել է ատոմային էներգիայի հանձնաժողովում քաղաքական եւ սպառազինությունների վերահսկողության հարցերով տնօրեն Մեյրավ Զաֆարի-Օդիզը, իսկ իրանյան կողմից՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Թեհրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն (նկարում): Իրանական կողմը հերքում է հանդիպման մասին տեղեկությունները: «Դա սուտ է՝ հոգեբանական յուրատեսակ օպերացիա, որն ուղղված է ազդելու՝ Ժնեւում եւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Իրանի դիվանագիտության մշտական եւ դինամիկ հաջողությունների վրա»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Ալի Շիրզադիան:

Այլ աղբյուրների պնդմամբ, Իրանի կողմից հերքվող հանդիպումը Կահիրեում տեղի է ունեցել Ավստրալիայի միջնորդությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել