Երեկ հայ դպրոցականների «Այբ-2009» թիմը մեկ շաբաթով մեկնեց Ուկրաինա՝ առաջին անգամ մասնակցելու «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցույթին»: Սա թիմային մրցաշար է՝ Ուկրաինայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քիմիայի նվիրյալ երիտասարդ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, հայտնագործում գիտական նորույթներ: Այս ծրագրին Հայաստանը ներկայացնելու նախաձեռնության հեղինակն է «Այբ» կրթական հիմնադրամը, որը մտադիր չէ սահմանափակվել միայն մասնակցությամբ. նախաձեռնության հիմնական նպատակն է ծանոթանալ համաուկրաինական մրցույթի անցկացման տեխնոլոգիային ու այլ մանրամասներին՝ 2010 թվականից սկսած նմանատիպ մրցույթ Հայաստանում կազմակերպելու նպատակով: