Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզուալ պոետը

Հոկտեմբեր 23,2009 00:00

Նոյեմբերի 5-ին Լոնդոնի Albemarle պատկերասրահում կբացվի հայազգի նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը: Նրա հետ իր գործերը կցուցադրի նաեւ հայտնի իտալացի վարպետ Լուիջի Բենեդիչենտին: Երեկ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կազմակերպել էր ընդունելություն Արշակի պատվին: «Հայաստանի արվեստագետների հետ հանդիպումներն ու ծանոթությունները իմ մեծագույն հաճույքներից ու ոգեշնչման աղբյուրներից են, եւ նրանց թվում է, անշուշտ, նաեւ Արշակը,- ասաց դեսպանը,- այն փաստը, որ Արշակը կարողացել է ցուցահանդես ունենալ Լոնդոնի շատ լուրջ պատկերասրահում՝ արդեն խոսում է նրա տաղանդի մասին»: Հայազգի նկարիչն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ դեսպան Լոնսդեյլի բարոյական աջակցությունը:

Գյումրիում ծնված Արշակ Սարգսյանը արժանացել է մասնագետների բարձր գնահատականին՝ յուրահատուկ էքսպրեսիոնիզմի ոճով գեղանկարների եւ քանդակների համար: Արշակը արժանացել է նաեւ ՀՀ նախագահի մրցանակին՝ գեղանկարչության ոլորտում նվաճումների համար: Նրան համարում են Երեւանի երիտասարդության վիզուալ պոետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել