Ո՞վ կարող էր մտածել, որ Երեւանից 200 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Նոյեմբերյանին էլ կհասնի ՀՀ վարչապետի ճանապարհային երթեւեկության կանոններին խստագույնս հետեւելու նախաձեռնությունը: Բայց հասել է: Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Նոյեմբերյան քաղաքում, ոչ սահմանված տեղում փողոցը հատած 5 հոգու տուգանել են 3.000-ական դրամով: Նոյեմբերյանում հետիոտնի անցումի գծանշումները ընդամենը 5 տեղ է արված, իսկ քաղաքը ձգվում է 4-5 կիլոմետր: Միգուցե սկզբից գծանշումնե՞րը կատարեին: