«Առավոտի» թիվ 201-ում (20.10.09թ.) Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեի «Վերցրել են անձնագրերը» հաղորդագրության մեջ խոսք էր գնացել այն մասին, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Վանաձորի բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բաժին էին տարել մարզի ակտիվիստներ Մանվել Կոստանդյանին եւ Լեւոն Յոլչինյանին, վերցրել էին նրանց անձնագրերը:
«Առավոտը» տպագրել էր 2 լուսանկար, որոնք ստացվել էին Վանաձորից՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
Խմբագրությանը դիմած հանրապետական Գարիկ Գալստյանը հայտնեց, որ իր լուսանկարն է պատկերվել նշված տեղեկատվության հետ, սակայն ինքը կապ չունի ինչպես տեղեկատվության, այնպես էլ կատարվածի հետ:
Սխալի պատճառը երկօրյա կապի վատ աշխատանքն էր, ինչի կապակցությամբ հայցում ենք պարոն Գալստյանի ներողամտությունը: