Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հարձակվեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Վերջիններս բողոքում էին հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Ոստիկաններին դուր չի եկել ցուցարարների պաստառների բովանդակությունը: Պաստառները պատռելու պրոցեսում իրավապահների եւ ակցիայի մասնակից քաղաքացիների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ: