Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ կոնքի վնասվածքը բուժելու նպատակով վիրահատության էր ենթարկվել ու դրա համար բաց թողել ընթացիկ մրցաշրջանի գրեթե կեսը, արդեն ապաքինվում է: Նա մտադիր է վերադարձը մեծ կորտ նշել 2010 թվականի հունվարին՝ Օքլենդում: Իսկ դրանից առաջ Նալբանդյանը պլանավորել է դեկտեմբեր ամսին հանդես գալ մի շարք ցուցադրական մրցաշարերում: