Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ մրցակիցներ

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի եւ Իտալիայի կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբները հրապարակել են այն ֆուտբոլիստուհիների անունները, որոնք նախապատրաստվելու են 2011 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի՝ հոկտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք հանդիպմանը:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հոկտեմբերի 23-ին «Ռեժինե» հյուրանոցում սկսվող ուսումնամարզական հավաքին հրավիրել է:

Դարպասապահներ

Աննա Կարապետյան («Քոլեջ»), Թագուհի Գրիգորյան («Բանանց»):

Պաշտպաններ

Արմինե Խաչատրյան («Բանանց»), Սյուզաննա Սայադյան («Քոլեջ»), Անի Ղուկասյան (ՖԱ «Ֆուրման»), Ալիսա Խաչատրյան («Քոլեջ»), Մարինե Կարապետյան («Քոլեջ»), Սոնա Շահինյան («Բանանց»), Հասմիկ Երեմյան (ՖԱ «Ֆուրման»):

Կիսապաշտպաններ

Քրիստինե Մանգասարյան («Բանանց»), Լիլիթ Կարապետյան («Բանանց»), Լուսինե Հովհաննիսյան («Քոլեջ»), Վարդինե Խանզադյան («Բանանց»), Քրիստինե Հակոբյան («Բանանց»), Մարիամ Ստեփանյան («Բանանց»):

Հարձակվողներ

Էլեոնորա Դավթյան («Բանանց»), Քրիստինե Ալեքսանյան («Հոմենմեն», Լիբանան), Գայանե Կոստանյան («Հոմենմեն», Լիբանան):

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինը թիմը համալրել է հետեւյալ ֆուտբոլիստուհիներով:

Դարպասապահներ

Կյարա Մարկիտելի, Սարա Պենցո, Աննա Մարիա Պիկարելլի:

Պաշտպաններ

Ռոբերտա Դ՝ Ադդա, Սարա Գամա, Ալիա Գուանյի, Ռաֆաելա Մանիերի, Ջորջիա Մոտա, Վիվիանա Շավի, Էլիզաբետա Տոնա:

Կիսապաշտպաններ

Մարտա Կարիսիմի, Պամելա Կոնտի, Ջուլիա Դոմենիկետի, Ալիսե Պարիզի, Ալեսիա Տուտինո, Տատյանա Ձորի:

Հարձակվողներ

Սիլվիա Ֆուզելի, Մելանիա Գաբիադինի, Պատրիցիա Պանիկո, Սիմոնա Սոդինի:

Թե որքա՜ն ուժեղ մրցակից է Իտալիան, բերենք երկու օրինակ: ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված ցուցակում իտալուհիները զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, իսկ մեր ընտրանին՝ 90-րդը: Եվ երկրորդ՝ լրատվամիջոցների տեղեկացմամբ, այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 27:0 հաշվով պարտության է մատնել Վրաստանի իր հասակակիցներին՝ առաջին եւ երկրորդ խաղակեսերում, համապատասխանաբար, մրցակցի դարպասը գրավելով 14 եւ 13 անգամ:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ մեր թիմը հոկտեմբերի 27-ից կսկսի երկրորդ ուսումնամարզական հավաքը եւ հաջորդ օրը կրկին հանրապետականում ուժերը կչափի Սլովենիայի ազգային հավաքականի հետ, որը ՖԻՖԱ-ի ցուցակում 49-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել