Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնության՝ հայկական ֆիլմերի ցուցադրությունների հաջորդ միջոցառումը կայացավ վերջերս՝ Սյունիքի տարածքում տեղակայված զորամասերում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ այս անգամ ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասա, մերոնք են», Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ» ֆիլմերը, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի՝ Վազգեն Սարգսյանի «Ամենաթանկ պարգեւը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Խնկարկումը»:

Ինչպես նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, հայկական ֆիլմերի ցուցադրությունը զորամասերում մեծ աշխուժություն է առաջացրել թե սպայակազմի եւ թե զինվորների շրջանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել