Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Փոթիի մերձակայքում նավթ տեղափոխող գնացք է պայթել։ «News.am»-ը վկայակոչելով Զեմո Սվանեթիայի Սամեգրելոյի շրջանի ոստիկանությանը, փոխանցում է, թե դեպքը տեղի է ունեցել գնացքը ստուգելու պահին: Պայթյունի արդյունքում գնացքը դուրս է եկել գծերից եւ 12 վագոններից նավթի արտահոսք է եղել։ Աղբյուրը հիշեցնում է, որ Սամեգրելոյի շրջանում վերջին հինգ ամիսների ընթացքում սա արդեն հինգերորդ պայթյունն է: