Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Երուսաղեմում տեղի ունեցող նախագահական խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը համաձայնել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքին»: Նա բարձր է գնահատել Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերը եւ շեշտել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղ ապագայի, միջազգային հանրության եւ հարեւան երկրների հետ կառուցողական եւ սերտ համագործակցության: «1news.az»-ի մատուցմամբ, հիշյալ խորհրդաժողովին մասնակցում է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: