Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կից կրոնական գործերով խորհրդի վարչական շենքից Թուրքիայի դրոշը հանելու փաստի առնչությամբ: Այդ մասին «1news.az»-ի թղթակցին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հավելելով, թե ԱԳՆ-ն ուսումնասիրում է այդ նոտան եւ մոտ ժամանակներս դրա պատասխանը կտա:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հիշյալ շենքի մոտ տեղադրված թուրքական դրոշը հանվել էր, ինչպես Ադրբեջանում էին ասել՝ օտարերկրյա պետությունների դրոշները օգտագործելու մասին այդ երկրի օրենսդրության համաձայն: