Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Ֆրանսիայի մերձմայրաքաղաքային արվարձաններից մեկում՝ Սերվան քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող Lidl տնտեսական դասի խանութի վրա հարձակում գործած կողոպտիչները, ֆրանսիական ոստիկանության հետ երեք եւ կես ժամ տեւած բանակցություններից հետո, ազատ են արձակել իրենց կողմից պահվող վեց պատանդներին: «BBC»-ի մատուցմամբ, զինված կողոպտիչները պատանդներ էին վերցրել այն բանից հետո, երբ սուպերմարկետի դրամարկղի ամբողջ պարունակությունը դուրս բերելու պահին հայտնվել էին ոստիկանական ուժերի շրջափակման մեջ: Ավելի ուշ նրանք ստիպված էին եղել ազատ արձակել նախ մեկ, ապա նաեւ մյուս բոլոր պատանդներին: Կողոպտիչներից մեկը սեփական կամքով հանձնվել էր իրավապահներին, եւս երկուսին, որոնք փորձել էին թաքնվել խանութի տարածքում եւ որպես պատանդ ձեւանալ, ոստիկանությունը ձերբակալել էր ավելի ուշ: Կողոպտիչների արարքի մոտիվները, աղբյուրի մատուցմամբ, հայտնի չեն: Փոխարենը հայտնի է, որ Ֆրանսիայի իշխանությունները նրանց հետ բանակցություններ են վարել հեռախոսով: Ասվում է նաեւ, որ դեպքի վայր էր ժամանել մի քանի հարյուր ոստիկան, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել