Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական դիմակայությունից տուժեց աճուրդը

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն չեղյալ է համարել իր ընդդիմախոսի՝ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության որոշումը՝ երրորդ սերնդի բջջային կապի ցանցի համար ռադիոհաճախականության փոփոխության մասին, դրանով կասկածի տակ դնելով առաջին 3G օպերատորներին արտոնագիր տրամադրելու համար նոյեմբերին կայանալիք աճուրդի անցկացումը: Ի դեպ, նախատեսված աճուրդում արտոնագրի մեկնարկային գինը սահմանվել էր 400 մլն գրիվեն կամ 50,1 մլն դոլար: Յուշչենկոն իր այդ քայլը բացատրել է «Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալի մակարդակի անկում թույլ չտալու» հանգամանքով: «Reuters»-ը հիշեցնում է, որ նախատեսված աճուրդին մասնակցելու հայտ էր ներկայացրել նորվեգական Telenor եւ ռուսական «Ալֆա-գրուպ» ընկերությունների կողմից վերահսկվող Kyivstar GSM ընկերությունը, որը Ուկրաինայում բջջային կապի խոշորագույն օպերատորն է:

Ի դեպ, սա Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի միջեւ հակադրության առաջին դրսեւորումը չէ: Նման մի սկանդալային դեպք էլ տեղի էր ունեցել սեպտեմբեր ամսին, երբ տապալվել էր այս անգամ Օդեսայի նավահանգստային՝ քիմիական գիգանտ գործարանի վաճառքի աճուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել