Լրահոս
Օրվա լրահոսը

Քարզայի ընտրությունը չեղյալ է համարվել

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Աֆղանստանում, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի: Այդ ընտրությունների նախօրեին, որից, ի դեպ, մեծապես կախված է միջազգային հանրության վստահությունն ու հետեւաբար նաեւ աջակցությունն այդ երկրի նկատմամբ, կփոխվի ընտրական տեղական հանձնաժողովների ղեկավարների կեսից ավելին: «Reuters»-ի փոխանցմամբ, դրա նպատակը սպասվող նոր քվեարկության արդյունքները կրկին կեղծելու հնարավորությունը կանխելն է: «Ընտրական՝ ավելի քան 200 շրջանային հանձնաժողովների համակարգողների կեսից ավելին (Աֆղանստանում գործում է 380 շրջանային ընտրական հանձնաժողով) կփոխարինվի նախ՝ կեղծիքի որեւէ նոր փորձ կանխելու նպատակով, ապա այն պատճառով, որ ընտրությունների 1-ին փուլում նրանցից դժգոհել են նաեւ թեկնածուներն ու դիտորդները»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ալիմ Սիդդիկեն:

Անցած երեքշաբթի օրը Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը երկար բանակցություններից հետո համոզվել եւ համաձայնել էր ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, ինչը Անկախ ընտրական հանձնաժողովի պահանջն էր: Ընտրությունների երկրորդ փուլը, որին որպես թեկնածուներ կմասնակցեն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու նրա հիմնական ընդդիմախոս, Աֆղանստանի ԱԳ նախկին նախարար Աբդուլլա Աբդուլլան, տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել