Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ 36 ԴՊՐՈՑ ՉՈՒՆԻ, ԵՎ ԸՆԴԱՄԵՆԸ 38 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 201 դպրոցներից լոկալ ջեռուցման համակարգ չունի 36 դպրոց: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Սիլվա Աչոյանը: Նա նշեց, որ Երեւանի 36 դպրոցներին տրամադրվել են էլեկտրական ջեռուցիչներ, իսկ աշնանային արձակուրդների ընթացքում այդ դպրոցներում կիրականացվեն ջերմամեկուսացման եւ մասնակի ապակեպատման աշխատանքներ: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 162 նախադպրոցական հաստատություններից լոկալ ջեռուցման համակարգ ունի ընդամենը 38-ը: Ս. Աչոյանի խոսքով, մնացած 124 մանկապարտեզներին 2008-ին տրամադրվել էր 544 էլեկտրական ջեռուցիչ: Այս տարի այն մանկապարտեզներին, որոնք էլեկտրական ջեռուցիչներ չունեն, տրամադրվելու են յուղային ջեռուցիչներ, ինչպես նաեւ կիրականացվեն ջերմամեկուսացման եւ, մասնակի ապակեպատման աշխատանքներ: 2009-ին Երեւանում քաղաքապետարանի միջոցներով 9 դպրոցի, 8 մանկապարտեզի եւ 1 երաժշտական դպրոցի համար կառուցվել է 16 կաթսայատուն՝ հատկացված 662 մլն 700 հազար դրամով: Նշենք, որ անցած տարի Երեւանում կառուցվել էր 61 կաթսայատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել