Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԴԻՊԼՈՄՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ՞

Հոկտեմբեր 22,2009 00:00

Panorama.am կայքից տեղեկանում ենք, որ իրանական mehr գործակալությունը, վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության կրթության բաժնի վարիչ Գուլամռզա Հասանզադեին, տեղեկացրել էր, որ Հայաստանի բժշկական համալսարանի ավարտական դիպլոմները Իրանում անվավեր են համարվելու: Իրանական կողմի ընդունած այդ որոշումը վերաբերելու է 2010 թ. շրջանավարտներին: Նույն «բախտին» են արժանացել Ուկրաինայի բժշկական բուհերը: Այս կապակցությամբ կայքէջը պարզաբանում է խնդրել ԵՊԲՀ ղեկավարությունից: Համալսարանի աշխատակազմի ղեկավարը Panorama.am-ի թղթակցի հարցից զարմացավ եւ ասաց, որ «նման բան հնարավոր չէ»: Բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն էլ փոխանցեց, որ նման բան չկա եւ Իրանի քաղաքացիները կարող են ուսանել ԵՊԲՀ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել