Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ դիպլոմներ են տվել

Հոկտեմբեր 22,2009 00:00

Իջեւանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ տալու կապակցությամբ: ՌԴ Տագանրոգի պոլիտեխնիկական քոլեջի Իջեւանի մասնաճյուղը գործել է 2000-2002 թվականներին, իսկ 2002 թվականից առայսօր Իջեւանում գործում է «Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն: Հենց այս ընկերությունն էլ տրամադրել է Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ: Ուշագրավ է, որ երկու ուսումնական հաստատություններն էլ եղել են բարեխիղճ հարկատու:

Երկու հաստատություններն էլ հիմնել եւ ղեկավարել է Դավիթ Հայրապետյանը: Նա այս տարվա գարնանը, 35 տարեկան հասակում, հիվանդության պատճառով վախճանվել է: Նրա մահից հետո, օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ՍՊԸ-ի կանոնադրության եւ տնօրենի փոփոխություն, այժմ ընկերությունը ղեկավարում է Դավիթի այրին՝ Արմինե Հայրապետյանը: Մեր տեղեկություններով, ոստիկանությունը մի շրջանավարտից կեղծ դիպլոմը առգրավել է: Թե անցած տարիներին նման քանի կեղծ դիպլոմ է բաժանվել՝ դեռ հայտնի չէ: Մեր ունեցած տեղեկություններով՝ այժմ «Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն պայմանավորվել է Երեւանի մասնավոր մի բուհի հետ, որպեսզի կեղծ դիպլոմ ստացածները երկու տարում չափավոր վճարով ավարտեն այս բուհը եւ իսկական դիպլոմ ստանան: Սակայն մի անգամ խաբված շրջանավարտները կհամաձայնե՞ն դրան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել