Լրահոս
Օրվա լրահոսը

Ախ ինչո՞ւ, ախ ինչո՞ւ, չգիտեմ

Հոկտեմբեր 22,2009 00:00

ԱՄՆ արեւմտյան շրջանի խոշորագույն հայկական կազմակերպությունները՝ Հայ առաքելական, Կաթողիկե եկեղեցիները, Հայ ավետարանական միությունը, ՍԴՀԿ, ՀՅԴ, ՀՌԱԿ կուսակցությունները, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը եւ Ամերիկայի հայկական համագումարը երեկ միացյալ կոչ են հղել վասն Շուշիի վերականգնման: Կոչի հեղինակները նշում են. «Գործելով համահայկական միասնական ոգով, ընդունելով, որ Հայաստանի եւ Արցախի բարգավաճումը հայկական Սփյուռքի համար հանդիսանում է անվիճելի առաջնահերթություն եւ ճանաչելով նշանավոր նվաճումները «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մի կառույցի, որն անցյալ 17 տարիներին ի մի է բերել աշխարհի հայկական Սփյուռքի խոշորագույն կազմակերպությունները՝ Հայրենիքի համար ենթակառույցային զարգացման ու մարդասիրական մեծածավալ օժանդակություն տրամադրելու առաքելության շուրջ, մենք վերահաստատում ենք մեր միանշանակ աջակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին եւ կոչ ենք անում յուրաքանչյուր ամերիկահայի՝ բերելու առատաձեռն մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա Գոհաբանության օրվա միջազգային թելեթոնին, որն ուղիղ եթերով կսփռվի հինգշաբթի, նոյեմբեր 26, 2009 թ.-ին եւ նվիրված կլինի հայ մշակույթի եւ արվեստի օրրան՝ Արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես վնասված հերոսական Շուշի քաղաքի վերականգնմանը։ Յուրաքանչյուր հայից է կախված Հայրենիքի բարգավաճումն ու նրա սահմանների անվտանգությունը»։

 Այս կազմակերպությունները միշտ էլ մասնակցել են համահայկական դրամահավաքներին, բայց նման միասնական կոչ երբեք չի եղել: Հեղինակները չեն ներկայացրել կոչը ծնած պատճառները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել