Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԼՐՏԵՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ «պետական դավաճանություն՝ լրտեսության ձեւով» հոդվածի հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մաս): Ձերբակալվել է պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանը, որը համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:

Նշենք, որ Հայրապետյանը 2007թ. հեռացվել էր պաշտպանական համակարգից՝ զինվորական կարգապահական կանոնները խախտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել