Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 22,2009 00:00

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ 9 ամիսներին ծառայությունում կատարված աշխատանքները: 2009թ. 9 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել է 57 հանցագործություն՝ նախորդ տարվա 31-ի փոխարեն: Քրեակատարողական հիմնարկներից դուրս բացահայտված հանցագործությունները կազմում են 33՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Խուզարկությունների եւ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների արդյունքում ծառայությունը հայտնաբերել եւ առգրավել է թվով 4528 արգելված իր, որը նախորդ տարում եղել է 3035: Կրկնակի ավելացել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը: Ավելացել է նաեւ ծառայողների կողմից թույլ տրված հանցավոր արարքների բացահայտումների քանակը, որը հաշվետու ժամանակահատվածում հասել է 7-ի՝ նախորդ տարվա 4-ի փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել