Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարինվեց «զրպարտությամբ»

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին էր հրավիրվել «կանաչ շարժման» ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հիշեցնենք, որ նրան առաջադրվել էր «սուտ մատնություն» հոդվածը՝ այն բանից հետո, երբ Նուբարաշենի հատուկ դպրոցներից մեկում ուսումնասիրություններ էր կատարել եւ նաեւ տեղեկացրել դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին:

Երեկ Մ. Սուխուդյանն ու նրա պաշտպան Նոնա Գալստյանը տեղեկացվել են, որ փոխվել է «սուտ մատնություն» հոդվածը եւ Մարիամին առաջադրվել է նոր՝ «զրպարտություն» հոդվածը:

Ըստ Քրեական օրենսգրքի, «զրպարտություն» հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, «սուտ մատնությունը»՝ մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Ակնհայտ է, որ մեղադրանքը պաշտպանող կողմը մտադիր է Մարիամի վրա «սաղացնել» «զրպարտություն» հոդվածը, ինչից հետո Մարիամի նկատմամբ կկիրառվի «հումանիտար» համաներումը: Հոկտեմբերի 23-ին Սուխուդյանն ու նրա պաշտպանը հրավիրվել են ոստիկանության բաժին՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել