Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ» ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻՑ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Նոյեմբերի 5-ից Հայաստանում իր գործունեությունը կսկսի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ, «Օրանժի» ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը՝ ընկերության ինտերնետային կայքում: Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը՝ «Օրանժի» վաճառակետերից եւ դառնալ ընկերության բաժանորդ:

Հիշեցնենք, որ «Օրանժը» Հայաստանում շարժական կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա է ստացել 2008թ. նոյեմբերի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել