Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՈՎԻ՞Ն Է ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 22,2009 00:00

«Մենք ավելի շատ սպասելու ենք Թուրքիայի կողմից հաստատմանը, որովհետեւ իրենց մոտ ավելի շատ խնդիրներ կան, այնտեղ ընդդիմադիր ուժերը ավելի ծանրակշիռ են՝ թե Ազգային ժողովում եւ թե հասարակության մեջ»,- երեկ «Դյուպլեքս» ակումբում հայտարարել է ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա վստահ է, որ վերապահումներ չեն լինի, արձանագրությունները ինչպես որ գրված են, այնպես էլ կհաստատվեն, բայց մեր խորհրդարանը այդ բանը կանի թուրքերից հետո կամ միաժամանակ:

Ըստ պարոն Զոհրաբյանի. «Հասարակությանը պետք է հասցնել այս ամբողջի էությունը։ Արձանագրությունների մեջ որեւէ նախապայմաններ չկան եւ խնդիր չկա, պետք է հասարակությունը եւ ընդդիմությունը նույնպես համոզվեն, որ այս երկկողմ հարաբերությունները՝ գուցե ինչ-որ վերապահումներով, բայց անհրաժեշտ են»: Նաեւ ասել է, թե այն, ինչ որ գրված է այդ արձանագրություններում, Հայաստանի իշխանությանը լիովին բավարարում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել