Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԵՔ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋԸ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Մոռացեք Միշել Օբամայի մասին, որովհետեւ հիմա առաջատար դիզայներների ուշադրությունը մեկ այլ առաջին տիկին է գրավել: «Reuters»-ի մատուցմամբ, այս տարի Ջինսերի ճապոնական ընկերակցությունը ամենաոճային կերպար է ճանաչել Ճապոնիայի վարչապետի տիկին Միյուկի Խատոյամային: Նրան ջինսը սազում է այնպես, ինչպես ոչ մի այլ հայտնի կնոջ: Ճապոնական ընկերակցությունը 66-ամյա Միյուկիին պարգեւատրել է «Best Jeanist» մրցանակով՝ այն բանի համար, որ վերջինս ջինսերը կրում է «դասական, բայցեւ ինովացիոն ոճով»: Աղբյուրը հիշեցնում է, որ ամենամյա այդ մրցանակը բաժին է հասնում այն հայտնի անձնավորությանը, ով լավագույն կերպով է մատուցում «ջինսերի ոգին»: Ժյուրիի անդամները վստահ են, որ էներգիայով լեցուն եւ ուժեղ Միյուկին ջինսերը կրում է այնպես, ինչպես դա համապատասխանում է դրանց «ագրեսիվ բնույթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել