Լրահոս
Օրվա լրահոսը

11,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երեքշաբթի օրը հայտարարել է պետական իշխանության կառավարման համակարգում լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու իր մտադրության մասին: Բակիեւի ասելով, բարեփոխումներն առաջին հերթին տեղի կունենան նախագահի աշխատակազմում: Մասնավորապես կկրճատվի աշխատակազմի 40-50 տոկոսը, իսկ նախագահի աշխատակազմը կվերակազմավորվի Նախագահի ինստիտուտի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, կառուցվածքային բարեփոխումներ կլինեն նաեւ կառավարությունում: Բոլոր պետական կոմիտեները կլուծարվեն, կմնան միայն 14 նախարարություն, 7 գործակալություն եւ 6 ծառայություն: Բարեփոխումների արդյունքում կլուծարվի նաեւ թմրանյութերի շրջանառությունը վերահսկող գործակալությունը, որի գործառույթները կփոխանցվեն երկրի ՆԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումներին, վերակազմավորման կենթարկվի նաեւ երկրի ազգային անվտանգության կոմիտեն: Բակիեւը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջին փուլը երկրի համար կարժենա 0,5 մլրդ սոմոն (մոտ 11,5 մլն դոլար):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել