Այսօր Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում մեկնարկում են շախմատի մինչեւ 20 տարեկանների՝ տղաների 48-րդ եւ աղջիկների 27-րդ առաջնությունները: Պայքարի մեջ ընդհանուր առմամբ ներգրավվելու են 141 երիտասարդներ, որոնցից 87-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ:
Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակցելու են գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եւ կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: