Հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Վիեննան ողջունում է Երեւանին» խորագրով առաջին հայ-ավստրիական երաժշտության փառատոնը, որն անցկացվում է Վիեննայի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ, տեղեկացնում է tert.am-ը: Փառատոնի 5 համերգների ընթացքում կհնչեն բացառապես հայ եւ ավստրիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: