Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՁԻԹՈՂԻ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Այս տարվա հունիսի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ 2004 թ.-ին մշակույթի փոխնախարար նշանակված Գագիկ Գյուրջյանն ազատվեց պաշտոնից: Ի դեպ, նրա բուն լիազորությունները վերջին երկու տարում խիստ նեղացված էին, գումարած նաեւ այն, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղակալին տանել չէր կարողանում: Գ. Գյուրջյանի հեռացումը կապեցին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքների հետ: Նույն պատճառով շրջանառվում էր նաեւ նախարար Պողոսյանի պաշտոնազրկման լուրը, սակայն նա առայսօր հնարավոր բոլոր միջոցները գործի դնելով՝ չի բաժանվում իր աթոռից: Սեպտեմբերի վերջից Գ. Գյուրջյանը կրկին մշակույթի նախարարության համակարգում է՝ Էրեբունի պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրենն է, բայց նախարարության պաշտոնական mincult.am կայքում, չգիտես ինչու, որպես նույն թանգարանի տնօրեն շարունակում է մնալ Աշոտ Փիլիպոսյանը:

Բազմիցս նշել ենք, թե, մեղմ ասած, ինչ անհաջող կայք ունի ՀՀ մշակույթի նախարարությունը: Այսօր կրկին փաստում ենք դա՝ այնտեղ մշտապես հնացած եւ ժամանակավրեպ տեղեկատվություն է, նախարարի լուսանկարները՝ տարբեր պաշտոնյաների հետ: Տպավորությունն այնպիսին է, թե նախարարը զբաղված է միայն լուսանկարվելով, դրա համար էլ ոլորտը բարձիթողի վիճակում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել