Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկահովիտում բնակելի շենք է վերանորոգվում

Հոկտեմբեր 21,2009 00:00

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից զգալիորեն տուժեց այն ժամանակ Ապարանի շրջանի, այսօր՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանը: Աղետի էպիկենտրոնից ընդամենը 19-20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը աչքաթող է առայսօր՝ աղետից 21 տարի անց: Ճիշտ է, այստեղ վերանորոգվել են դպրոցական մի քանի շենքեր, նախկին շրջկենտրոնում մի քանի տարի առաջ շահագործման է հանձնվել մի բնակելի շենք, սակայն դրանք որակով այնքան էլ չեն տարբերվում աղետից տուժած եւ չվերանորոգված մյուս կառույցներից:

Գարնանից Ծաղկահովիտում սկսվել են բնակելի թիվ 5 շենքի՝ 40 բնակարանով, հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես նշեց «Ագաթ-777» ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Կարապետյանը, հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 240 միլիոն դրամ: Շենքը հիմնանորոգվում է ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխան, աշխատանքներում ընդգրկված են 48 բանվոր եւ վարպետ: Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է 200-250 հազար դրամ:

Աղվան Կարապետյանը նշեց, որ ծաղկահովիտցի 40 ընտանիք բնակարանամուտ կտոնի 2010-ի դեկտեմբերին՝ Ամանորից առաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել