Հոկտեմբերի 16-ին ականի պայթյունից գանգուղեղային վնասվածքներով եւ բազմաթիվ պատռվածքներով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել Կապանի տարածաշրջանի Դավիթ-Բեկ գյուղի բնակիչ՝ 1970 թվականին ծնված Արմեն Սարգսյանը: Բժիշկները տուժածի վիճակը ծանր են գնահատում: Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին աշխատելիս է եղել դաշտում, զբաղված է եղել աշնանացանով, երբ պայթել է ականը: Տուժածին անմիջապես տեղափոխել են Կապանի հիվանդանոց եւ մինչ օրս նրա առողջական վիճակը ծանր է: Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգել են մարզի փրկարական ծառայություն՝ ժամը 23.40-ի սահմաններում: Ըստ մարզի փրկարարական ծառայության վարչության, Կապանի տարածաշրջանում սա այս տարի առաջին դեպքն է: